Օտարերկրացու մոտ հայտնաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ
Հասարակություն
ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մոպեդով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդի: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա անձնական խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուաննա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 40 փաթեթ՝ ընդհանուր 84,54 գրամ քաշով:
Մոպեդը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ