Պուտինը խոստում է տվել Կիմ Չեն Ընին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ բարձրագույն պետական պաշտոնում վերընտրվելու առթիվ՝ խոստանալով շարունակել և զարգացնել երկկողմ ռազմավարական գործընկերությունը։ Համապատասխան ուղերձը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում Կիմ Չեն Ընի անձնական ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային և բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը՝ խորացնելու համապարփակ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի և Փհենյանի միջև։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ Կիմ Չեն Ընի վերընտրությունը ԿԺԴՀ պետական գործերի նախագահի պաշտոնում վկայում է նրա քաղաքական կուրսի նկատմամբ լայն հասարակական աջակցությունը։ Նշվում է, որ ավելի վաղ՝ հունվարին, հյուսիսկորեացի առաջնորդը նամակ էր հղել Պուտինին՝ ընդգծելով երկու երկրների ղեկավարների միջև ձևավորված «արժեքավոր բարեկամական հարաբերությունները»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ