Իրաքը դեմ է Հորմուզի նեղուցում ռազմական միջամտությանը
Աշխարհ
Իրաքը չի աջակցում Հորմուզի նեղուցում ռազմական միջամտությանը, չնայած նավագնացության սահմանափակումը համարում է միջազգային իրավունքի խախտում: Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին այս մասին հայտարարել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Մենք չենք աջակցում ռազմական լուծումներին: Նավերի զինված պաշտպանությունը կառաջացնի Իրանի արձագանքը և չի կնպաստի նավագնացությանը: Հետևաբար, մենք չենք միանա Պարսից ծոցում ռազմական գործողություններին», - ասել է նա՝ հավելելով, որ Բաղդադը դատապարտում է Հորմուզի նեղուցի փակումը և այն համարում է նավագնացության ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի խախտում։
Իրաքի վարչապետը նշել է, որ իրաքյան ուժերը հաջողությամբ կանխել են շիական աշխարհազորայինների բազմաթիվ հարձակումները՝ հիշեցնելով, որ այդ նույն խմբավորումները ժամանակին ամերիկացիների հետ պայքարել են «Իսլամական պետության» դեմ:
Պաշտոնապես Իրանը պնդում է, որ նեղուցով անցումը փակ չէ, և որ հարձակման են ենթարկվում միայն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավերը: Սակայն գործնականում նավագնացություն չկա, քանի որ ընկերություններն իրենք են հրաժարվում ռիսկի դիմել:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ