Պակիստանը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև
Աշխարհ
Պակիստանը միջնորդի դեր է խաղում Իրանի և Իսլամական Հանրապետության կողմից հարձակման ենթարկված Պարսից ծոցի երկրների միջև, Известия-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Դիվանագետի խոսքով՝ իր երկիրը «ազնիվ» միջնորդի դեր է խաղում։
«Մասնավորապես, մեր վարչապետը մեկ շաբաթ առաջ Էր-Ռիադում էր։ Եվ մենք փորձում ենք լուծել հակամարտությունը, քանի որ եթե այն սրվի, դա աղետ կլինի ամբողջ աշխարհի համար», - ասել է Թիրմիզին։
Նա նշել է, որ այս բոլոր երկրները իսլամական պետություններ են։ Այս առումով՝ դեսպանը նշել է՝ Պակիստանը ցանկանում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը «հնարավորինս շուտ ավարտվի, և պահպանվեն բոլոր երկրների տարածքային ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»։
Նա հավելել է, որ Պակիստանը «փորձում է բանականության և խաղաղության ձայն լինել այս տարածաշրջանում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ