«Հեզբոլլահը» հարձակվել է Մերոնում գտնվող իսրայելական բազայի վրա
Աշխարհ
Շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմականացված ուժերը կրակ են բացել Մերոն լեռան վրա գտնվող Իսրայելի ավիաբազայի վրա, հաղորդում է համաարաբական Аl Mayadeen հեռուստաալիքը։
«Հեզբոլլահի» հաղորդագրության մեջ նշվում է, որ ավիացիոն գործողությունների և էլեկտրոնային պատերազմի կենտրոն տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ և «հարվածել են թշնամու թիրախին»։
Շիական աշխարհազորայինները նաև ականանետներ են արձակել Ավիվիմում, Բիրանիթում, Բիրկեթ Ռիշայում և Մաալոթ-Թարշիհայում գտնվող Իսրայելի զորանոցների վրա, որտեղ տեղակայված են Լիբանանում մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումները։ Հարվածներ են հասցվել նաև Կիրյաթ Շմոնա, Մետուլա, Միսգավ Ամ, Զարիթ և Հանիտա սահմանային բնակավայրերին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ