Մոդին անընդունելի է անվանել Հորմուզի նեղուցի փակումը
Աշխարհ
Հնդկաստանը դատապարտում է քաղաքացիական անձանց, էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների, ինչպես նաև առևտրային նավերի վրա հարձակումները: Հորմուզի նեղուցի փակումը անընդունելի է: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խորհրդարանում ունեցած ելույթում:
«Հնդկաստանը դատապարտում է քաղաքացիական անձանց, էներգետիկ օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումները: Առևտրային նավերի վրա հարձակումները և միջազգային ջրային ուղիների, ինչպիսին է Հորմուզի նեղուցը, արգելափակումը անընդունելի են», - ընդգծել է նա։
Մոդին նշել է, որ «Հնդկաստանը անընդհատ դիվանագիտական ջանքեր է գործադրում հնդկական նավերի անվտանգ անցումն ապահովելու համար նույնիսկ այս ռազմական իրավիճակում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ