Telegram-ը Ռուսաստանում տուգանվել է 10 մլն ռուբլով
Ռուսաստան
Մոսկվայի դատարանը տուգանել է Telegram մեսենջերը՝ 10 միլիոն ռուբլու չափով՝ արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դատարանի որոշման համաձայն՝ ընկերությունը չի կատարել Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ կապված անօրինական տեղեկատվության հեռացման հետ, ինչի արդյունքում ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Սա հերթական դեպքն է, երբ ռուսական իշխանությունները ֆինանսական պատժամիջոցներ են կիրառում տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ՝ բովանդակության վերահսկման կանոնների խախտման համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ