Թոշակառուները կռվել են անվճար թերթերի համար
Ռուսաստան
Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա տղամարդու, որը կասկածվում է թոշակառու կնոջ վրա հարձակվելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել «Չերկիզովսկայա» մետրոյի կայարանում, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ իրավապահների՝ տղամարդու և կնոջ միջև վեճ է առաջացել անվճար թերթերի պատճառով։ Տղամարդը դրանք դասավորում էր հատուկ ստենդերում, մինչդեռ կինը վերցնում էր միանգամից մեծ քանակությամբ օրինակներ։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում տղամարդը կնոջ դեմքին է ցողել արցունքաբեր գազ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։ Նշվում է, որ վերջին շրջանում նման կենցաղային միջադեպերը հաճախ են գրանցվում տարբեր շրջաններում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ