ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքները
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Մայամիում քննարկել են անվտանգության երաշխիքներ և մարդասիրական հարցեր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
«Ֆլորիդայում մենք ավարտեցինք ամերիկյան կողմի հետ բանակցությունների ևս մեկ փուլ՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված գործընթացի շրջանակներում։ Հանդիպումների ընթացքում մենք կենտրոնացել ենք հուսալի անվտանգության երաշխիքների և մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ մեր քաղաքացիների փոխանակման և վերադարձի հարցերի վրա», - գրել է նա՝ նշելով երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման առաջընթացը և «հետագայում չլուծված հարցերի շրջանակի նեղացումը»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ