Մոդին Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները համեմատել է համավարակի հետ
Աշխարհ
Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած բարդ գլոբալ իրավիճակը համեմատելի է կորոնավիրուսի համավարակի հետ և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խորհրդարանում ունեցած ելույթում։
«Մերձավոր Արևելքում այս պատերազմի հետևանքով ստեղծված բարդ գլոբալ իրավիճակը, հավանաբար, երկարաժամկետ հետևանքներ կունենա, ուստի, մենք պետք է պատրաստ լինենք և միասնական մնանք», - ասել է նա։
«Մենք արդեն բախվել ենք նմանատիպ մարտահրավերների COVID-19 համավարակի ժամանակ, և հիմա մենք պետք է կրկին պատրաստ լինենք», - ընդգծել է նա։
Նա հիշեցրել է, որ իր երկիրը միշտ պաշտպանել է «խաղաղությունը՝ մարդկության շահերից ելնելով»։
«Երկխոսությունն ու դիվանագիտությունն այս խնդրի միակ լուծումներն են», - հավելել է Հնդկաստանի վարչապետը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ