Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Ծովային վահան 2026» զորավարժությունները
Աշխարհ
ՆԱՏՕ-ի «Ծովային վահան 2026» զորավարժությունները մեկնարկել են Ռումինիայում, հաղորդում է Agerpres-ը: Պաշտպանության նախարար Ռադու Միրուցան մասնակցել է Կոնստանցա նավահանգստում բացման արարողությանը։
Մարտի 23-ից ապրիլի 3-ը տեղի ունենալիք զորավարժություններին մասնակցում է մոտ 2500 զինծառայող ՆԱՏՕ-ի 13 երկրներից՝ Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից: Մասնակցելու են քառասունութ նավ, 64 մարտական մեքենա, 10 ինքնաթիռ և 10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Ռումինիայի ռազմածովային ուժերը ներկայացնում են մոտ 1500 անձնակազմ՝ 33 ծովային և գետային նավերով (ներառյալ երեք ֆրեգատ), 14 մարտական մեքենա, չորս ԱԹՍ և երկու տախտակամածային ուղղաթիռներով:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ