Իսրայելին մեղադրել են ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու մեջ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ռազմական հանցագործ» է և Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի հետ հակամարտության մեջ։ Այս մասին Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայում Իրանի դեսպան Մաջիդ Նիլի Ահմեդաբադին։
«Ամերիկան ռազմավարություն չունի։ Նրանք չգիտեն, թե ինչու են ստեղծել այս խնդիրը իրենց համար և չեն հասկանում, թե ինչպես դուրս գալ դրանից։ Մյուս կողմից, իսրայելական ռեժիմը հստակ գիտի, թե ինչ է ուզում. Արևմտյան Ասիայի անկայունացում՝ սկսած Իրանից։ Նեթանյահուի քաղաքական կյանքը կախված է քաոսից։ Եթե կայունություն լինի, նա կհայտնվի բանտում։ Նա ռազմական հանցագործ է։ Ահա թե ինչու է նա բոլորին ներքաշում այս խաղի մեջ։ Այսօր Ամերիկան է, վաղը՝ Եվրոպան, իսկ մյուս օրը՝ ուրիշները», - նշել է նա։
Դեսպանի խոսքով՝ «իսրայելական ռեժիմը բոլոր խնդիրների աղբյուրն է», և հիմա այն ցանկանում է բաժանել Իրանը և Արևմտյան Ասիան։ «Մինչդեռ Իրանը պաշտպանվում է ագրեսորից», -ընդգծել է Ահմեդաբադին։ Նա նաև նշել է, որ Թեհրանի առաջնահերթությունն է պաշտպանվել բոլոր հասանելի միջոցներով, և ընդգծել է, որ երկիրը հույս ունի հակամարտության «երջանիկ ավարտի»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ