Օմանը հայտարարում է՝ Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում հակամարտության համար
Աշխարհ
Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության վերջին սրման համար, երկուշաբթի հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարաը։
«Ինչպիսին էլ լինի ձեր վերաբերմունքը Իրանի նկատմամբ, այս պատերազմը նրանց կողմից չի նախաձեռնվել», — գրել է Օմանի բարձրաստիճան դիվանագետը X սոցիալական ցանցում։
«Սա արդեն առաջացնում է լայնածավալ տնտեսական խնդիրներ, և ես մտավախություն ունեմ, որ իրավիճակը զգալիորեն կվատթարանա, եթե պատերազմը շարունակվի», — նշել է նա։
«Օմանը ինտենսիվ աշխատում է Հորմուզի նեղուցում անվտանգ անցման պայմաններ ապահովելու ուղղությամբ», — հավելել է Օմանի արտգործնախարարը։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ