Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են
Այլ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում հայտնաբերել են մարտի 20-ից դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից փախուստի դիմած կնոջը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ի թիվ 9-րդ բաժանմունքից փախուստի էր դիմել 57-ամյա Գրետա Մ․-ն, և մեկ օրվա ընթացքում Նուբարաշենի ոստիկանները պարզում են նրա գտնվելու վայրը և, մեկնելով Շենգավիթ վարչական շրջան՝ Գարեգին Նժդեհ փողոց, հայտնաբերում են նրան, ապա տեղափոխում «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրետա Մ․-ն մեղադրվում է գերեզմաններ պղծելու մեջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ