«Բուշեր» ԱԷԿ-ը գտնվում է ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ. Պեսկով
Աշխարհ
Բուշերի ատոմակայանը ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող միջուկային օբյեկտ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԷԿ) հայտնել էր, որ Բուշերի ատոմակայանին արկ է հարվածել, սակայն զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը նույն օրը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է Բուշերի ատոմակայանի տարածքում գտնվող չափագիտության ծառայության շենքին հարակից տարածքին՝ գործող էներգաբլոկի մոտակայքում։
«Ռոսատոմ»-ի աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։ Տեղանքում ճառագայթման մակարդակը նորմալ է։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ