Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի 158 նավ
Աշխարհ
Իրանի դեմ փետրվարի 28-ից իրականացվող ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԱՄՆ-ն ոչնչացրել է Իսլամական Հանրապետության 158 նավ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ամբողջությամբ ոչնչացրել ենք նրանց պաշտպանական արդյունաբերական բազան՝ վերացնելով նրանց նավատորմը։ 158 նավ դուրս է բերվել շարքից», — ասել է նա Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակումները, ըստ իր գնահատման, նվազել են ավելի քան 90 տոկոսով: Այս մասին գրում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ