Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան
Այլ
Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանը վերջերս ծանր կորուստ է ապրել․ նա կորցրել է հորը։ Սոցցանցերում ակտիվ Նինան այս օրերին հազվադեպ է հրապարակումներ անում, սակայն նրա վերջին ինստագրամյան սթորին հուզել է հազարավոր հետևորդների։
Սթորիում նա կիսվել է իր ապրումներով՝ անկեղծ ու խոր ցավով լեցուն խոսքերով։ Նա գրում է, որ թեև փորձում է շարունակել իր ակտիվ գործունեությունը և ներկայանալ նույն ժպիտով, իրականում ներսում ապրում է մի ցավ, որը դժվար է բառերով նկարագրել։
«Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու... շատ բարդ է, շատ ծանր... բայց վստահ եմ՝ ժամանակի հետ կամաց-կամաց կհաղթահարեմ ամեն ինչ ու կվերականգնվեմ»,– գրել է Նինան։
Նրա խոսքերից պարզ է դառնում, որ հայրը նրա համար եղել է ոչ միայն ծնող, այլև մեծ աջակցություն ու հենարան։ Այդ կորուստը փոխել է նրա ներաշխարհը, սակայն նա փորձում է ուժ գտնել՝ առաջ շարժվելու համար։
Իր գրառման վերջում Նինան նշել է․ «Էն Նինայից շատ քիչ բանա մնացել»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ