Թրամփը խոսել է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի մասին. Նեթանյահու
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հայտնել է Իրանի դեմ ռազմական գործողությունների «զգալի ձեռքբերումները» օգտագործելու հնարավորության մասին՝ համաձայնագիր կնքելու նպատակով, որը կապահովի «պատերազմի նպատակների իրականացումը», հայտարարել է Նեթանյահուն։
«Այսօր ավելի վաղ ես զրուցել եմ մեր բարեկամ՝ նախագահ Թրամփի հետ։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կա հնարավորություն օգտագործելու այն զգալի ձեռքբերումները, որոնց հասել ենք ԱՄՆ զինված ուժերի հետ համատեղ, որպեսզի համաձայնագրի միջոցով իրականացնենք պատերազմի նպատակները՝ համաձայնագիր, որը կպաշտպանի մեր կենսական շահերը», — նշել է Նեթանյահուն իր գրասենյակի տարածած կարճ տեսաուղերձում։ Այս մասին գրում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ