Ռուսաստանը պատրաստ է միջնորդել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում. ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ միջոցներով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելատիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական և քաղաքական իրավիճակի աննախադեպ սրման հարցերը, որոնք հետևել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողություններին։
«Երկու նախարարներն էլ կոչ են արել անհապաղ դադարեցնել տարածաշրջանում բոլոր ռազմական գործողությունները, ինչպես նաև ակտիվացնել համատեղ քաղաքական և դիվանագիտական ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը», — նշվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լավրովը հաստատել է «Ռուսաստանի պատրաստակամությունը՝ տրամադրել հնարավոր բոլոր աջակցությունը Մերձավոր Արևելքում առկա հակասությունների խաղաղ կարգավորման հարցում՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և առանց որևէ երկակի չափանիշների»։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ