Շատերը էդ օրերին գրում էին՝ դու երգդ երգի, բայց չխոսողներին էլ գրում են՝ ինչու դու չկաս․ Սոնա Ռուբենյան
Այլ
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով հարցազրույցից մի խորապես հուզիչ և հայրենասիրությամբ լի հատվածով։
Տեսանյութում նա անկեղծորեն խոսում է հայրենիքի հանդեպ իր սիրո, Հայաստանում ապրելու որոշման և ամենադժվար օրերին իր ժողովրդի կողքին լինելու մասին։
«Մտադիր եմ իմ ամբողջ կյանքը անցկացնել էս երկրում․․․ պատերազմի օրերին ես և դեռ շատ երկար Արցախից մարդիկ գալիս էին Երևան՝ չունենալով տուն, չունենալով ապրելու տեղ, չունենալով տեսլական, չունենալով ոչ մի բան, ես իմ էջը և ինձ ծառայեցնում էի՝ գոնե մի կաթիլ օգնելուն։
Ինչ-որ գլոբալ բան լինի իմ երկրում, ես լռեմ, ասեմ՝ ինձնից հեռու, ես երգիչ եմ։ Իհարկե, շատերը էդ օրերին գրում էին՝ դու երգդ երգի, բայց չխոսողներին էլ գրում են՝ ինչու դու չկաս։
Ես չեմ թաքցրել իմ հույզերը, իմ ապրումները»։
Երգչուհու խոսքերը շատերի կողմից գնահատվել են որպես իրական հայրենասիրության արտահայտություն՝ ապացուցելով, որ հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն խոսք է, այլ նաև գործ և պատասխանատվություն սեփական ժողովրդի հանդեպ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ