ՄԱԿ-ը հայտնում է՝ Լիբանանում հակամարտությունը հանգեցնում է լուրջ հումանիտար ճգնաժամի
Աշխարհ
ՄԱԿ-ը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Լիբանանում իրավիճակին, որտեղ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սրվող հակամարտությունը լուրջ տառապանքներ է պատճառում քաղաքացիական բնակչությանը։
«Մենք խորապես մտահոգված ենք առողջապահական համակարգի նկատմամբ շարունակվող հարձակումներով, այդ թվում՝ բուժաշխատողների, բուժհաստատությունների և շտապօգնության մեքենաների վրա», — հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Այս պահի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է առողջապահական օբյեկտների վրա 64 հարձակումների մասին, որոնց հետևանքով զոհվել է 51 մարդ և վիրավորվել՝ 91-ը, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է արդեն իսկ խոցելի առողջապահական համակարգը», — նշել է նա։
Դյուժարիկի խոսքով՝ հակամարտության հետևանքով ավելանում է նաև տեղահանվածների թիվը: Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ