Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել ՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Թռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում «Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Աֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Իտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը 

«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ոչ թե գործերը այնքան էլ լավ չեն, գործերը շատ վատ են, հատկապես խոշոր քաղաքներում։ Եվ Նիկոլը այդ մասին շատ լավ գիտի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք Փաշինյանի վերջին շրջանի պահվածքին, ինչպես նաև նախընտրական «քայլերին»: Համբարյանի խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս իր ատելությունը հենց իր ընտրազանգվածի նկատմամբ։ «Դա արեց Տավուշի և Շիրակի մարզերում՝ հարձակվելով իր ընտրազանգվածի ներկայացուցիչների վրա։ Օրերս էլ Երևանի մետրոպոլիտենում բացահայտ ցույց տվեց իր ատելությունը արցախցիների նկատմամբ, երբ նրանց բոլորին անվանեց «փախածներ»։ Հիմա որքան ուզում է հեքիաթներ պատմի, ներողություն խնդրի այդ կնոջից, որի վրա հարձակվեց մետրոպոլիտենում նրա անչափահաս տղայի ներկայությամբ, բայց լավ գիտենք, որ շատ դեպքերում մարդն իր անկեղծ կարծիքը հայտնում է դիմացինի նկատմամբ, երբ զայրանում է։ Եվ Նիկոլը հենց այդ օրինակներից մեկն է։ Մարդը բացահայտ բոլոր արցախցիներին անվանեց «փախածներ»»։

ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի մասին քաղաքագետն ասում է՝ Փաշինյանը բացահայտ քաղաքական քարոզարշավով է զբաղված։ «Ըստ Նիկոլի, իրենք այժմ զբաղված են ցուցակի հորիզոնականների ճշգրտմամբ։ Ուզում եմ հասկանալ՝ սրա-նրա տուն գնալը, սրա-նրա հետ հանդիպելը, առանց թույլտվության մարդկանց մոտենալն ի՞նչ կապ ունի ներքին փրայմերիզի հետ։ Մարդը ներքին փրայմերիզի անվան տակ զբաղված է բացահայտ քարոզչությամբ և քարոզչության ժամանակ կատարում է բազմաթիվ հանցագործություններ։ Նա բոլոր տեղերում իբր իրական Հայաստանի քարտեզն է փորձում ներկայացնել։ Այնտեղ իրական Հայաստանի քարտեզ չկա։ Եթե իրական Հայաստանի քարտեզն է ուզում ներկայացնել, Ջերմուկի, Սոթք-Խոզնավարի, Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղ գյուղի հատվածները, Տավուշի մարզի այն հատվածը, որն անցյալ տարի նվիրեց թուրքերին, պետք է այդ քարտեզից հանի։ Իր իրական Հայաստանը դա է։ Իր երկրպագուներից մեկը թող մի անգամ իրեն հարցնի՝ այդ քարտեզի վրա Ջերմուկի մասը ցույց տուր։ Իրական Հայաստանում Ջերմուկի հատվածը մենք չենք վերահսկում, ադրբեջանցիների օկուպացրած տարածքներ են։ Համոզված եղեք՝ Ադրբեջանը այդ տարածքները երբեք չի տալու Հայաստանի Հանրապետությանը։ Եթե նայեք արբանյակային լուսանկարները, ադրբեջանցիները Ջերմուկի՝ դեպի իրենց գրաված դիրքերն արդեն ճանապարհներ են կառուցել, պաշտպանական գիծ ստեղծել։ Հարևանի տարածքը օկուպացրած պետությունը, որը պատրաստվում է այդ օկուպացրած տարածքները հետ տալ, այդքան գումա՞ր կծախսեր, ինժեներական աշխատանքնե՞ր կտաներ։ Իհարկե՝ ոչ։ Սա ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանն այդ տարածքները գրավել է մեզանից ընդմիշտ և խաղաղ ձևաչափով տալու որևէ ցանկություն ու նպատակ չունի։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը Նիկոլի միջոցով հայ ժողովրդին հիմարացնում է, դա հիմա նաև ուղեկցվում է շանտաժով՝ եթե Նիկոլը չընտրվի, կսկսվի պատերազմ։ Հայաստանի Հանրապետության ընտրողները պետք է մեկ ու շատ կարևոր փաստ արձանագրեն իրենց համար։ 2018 թվականից իշխանության եկած Նիկոլի օրոք տեղի է ունեցել Ադրբեջանի 4 ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ, որից երեքն ավարտվել են Հայաստանի Հանրապետության խայտառակ պարտությամբ՝ 2020, 2022 և 2023 թվականներին։ Այդ ամենը շարունակական բնույթ է կրում, որովհետև թուրքի դեմ ծնկածը երբեք չի կարող Ադրբեջանի հետ հավասարը հավասարին բանակցել և չի կարող, ինչպես ինքն է նշում, խաղաղություն բերել, չկա նման բան։ Թուրք-ադրբեջանական տանդեմը 5 պահանջ է դրել Հայաստանի Հանրապետության դեմ, որոնց մեծ մասը՝ չորսը, Փաշինյանի իշխանությունը և նա անձամբ գրեթե կատարել են։ Առաջինը Սահմանադրության փոփոխության հարցն է, Ադրբեջանն այն բարձրաձայնում է: Երկրորդը «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, Ադրբեջանը հայտարարում է, որ այն արդեն իրականացված է, իհարկե, TRIPP-ի անվան ներքո, որպեսզի խաբեն հայ ժողովրդին: Երրորդը Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելն է, որը նախատեսված է TRIPP-ի պայմանագրով. Հայաստանի իշխանությունները մինչև հիմա չեն պարզաբանում ամերիկյան մամուլում 2025 թվականի օգոստոսի 8-ին լույս տեսած հոդվածները, ըստ որոնց, TRIPP-ից ստացված օգուտի 40 տոկոսը պետք է գնա ԱՄՆ-ին, 30 տոկոսը՝ Հայաստանին, 30 տոկոսը՝ Ադրբեջանին։ Եթե դա Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելու ծրագրերից մեկը չէ, ապա ինչ է. ի վերջո, Ադրբեջանը բազմիցս է նշել, որ «30ամյա օկուպացիայի» համար Հայաստանը պետք է փոխհատուցի 150 միլիարդ դոլար: Չորրորդը հայկական բանակի թուլացումն է. օրերս հետաքրքիր տվյալ ներկայացրեց Նարեկ Կարապետյանը։ Պարզվում է՝ եթե մինչև պատերազմը մեր ու Ադրբեջանի դիսբալանսը զենքի առումով եղել է 2,5 անգամ, հիմա 9 անգամից ավելի է։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ պետական պարտքը 8 տարում 8 միլիարդ դոլարով ավելացնելու արդյունքն այն է, որ այդ գումարը ծախսել ենք զենք գնելու վրա։ Եթե զենք ենք գնել, ինչո՞ւ են թվերն այլ բանի մասին վկայում։ Գիտեք, թե ինչի՞ համար է անընդհատ զենք գնելու քարոզը տանում։ Զենքը թանկ ապրանք է, և հանրությանը շատ հեշտ է խաբել։ Եվ վերջին պահանջը Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Եթե, Աստված չանի, Փաշինյանը վերընտրվի, այդ ծրագիրը նա պարտադիր իրականացնելու է»,-նշում է նա:

Քաղաքագետը օրինակի վրա է բացատրում իշխանության՝ պարտքով վերցրած գումարի խայտառակ մակարդակը և դրա արդյունավետության շատ ցածր ցուցանիշը։ ««Լինսի հիմնադրամը» ողջ Հայաստանի կենտրոնական կարևոր ճանապարհների, Գյումրի, Երևան և Վանաձոր քաղաքների բոլոր կենտրոնական փողոցների վերանորոգման, աղետի գոտում մոտ 20 հազար բնակարանի և աղետի գոտում բոլոր քարաշեն դպրոցների կառուցման համար ծախսել է ընդամենը 250 միլիոն դոլար։ Ութ տարվա մեջ Փաշինյանը Գյումրի քաղաքում պետական բյուջեի կամ դոնոր կազմակերպությունների միջոցով մեկ բնակարան չի կառուցել։ Երբ նրանց հարցնում են, թե Գյումրիում ինչ են արել, առանց ամոթի արձագանքում են՝ չորս հատ շենք ենք կառուցել։ Այդ շենքերը կառուցվել են գյումրեցի մեծահարուստ Ռոբերտ Օղլախչյանի և նրա ընկերների ջանքերով։ Սա բացարձակ որևէ առնչություն չունի ո՛չ Նիկոլի իշխանության, ո՛չ էլ պետության հովանավորության հետ։ Որպես գյումրեցի հարց եմ տալիս՝ ութ տարվա ընթացքում ի՞նչ նոր արտադրություններ են բացվել Գյումրիում, որոնք չեն եղել «նախկինների» օրոք։ Գրեթե չկա, մի քանի բան է ավելացել ու վերջ, բայց գլոբալ առումով սոցիալական վիճակի վրա դա շատ մեծ ազդեցություն չի ունեցել։ Շատ մեծ ազդեցություն այս տարիների ընթացքում Գյումրիում ունեցել է միայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսների և ուկրաինացիների՝ Գյումրիում բնակվելը։ Հիմա նրանք մասսայաբար լքում են Հայաստանը, այդքան էլ մեծ թիվ չեն կազմում»,-հավելում է մեր զրուցակիցը։

Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակում են կռիվ տալ Արցախի շողքի հետ անգամ։ Միայն Արցախի անվան հիշատակումը նրանց հունից հանում է։ «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդը բացահայտ ատելություն է ցուցաբերել Արցախի նկատմամբ։ Տեսանյութեր կան։ Նա նման կերպ կվարվի և՛ շիրակցիների, և՛ լոռեցիների, և՛ տավուշցիների, և՛ սյունեցիների հետ, բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը։ Եթե, Աստված չանի, հարձակվեն Սյունիքի վրա, կասի՝ գիտեք Սյունիքում ինչքան ներդրում ենք արել։ Ներդրում ենք արել, սյունեցինե՛ր, գնացեք, կռվեք, վտանգ լինի Շիրակի մարզում, կասի՝ շիրակցինե՛ր, գնացեք, կռվեք։ Հիմա իր կռիվը հիմնականում արցախցիների հետ է, որովհետև նա Արցախը հանձնել է Ադրբեջանին։ 2019 թվականի օգոստոսի 6-ին Ստեփանակերտում արտահայտած «Արցախը Հայաստան է և վերջ» միտքը պետք է աղետալի հետևանքներ ունենար Արցախի համար։ Դրանով նա քանդեց Մինսկի բանակցությունների գործընթացը և քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին, լեգիտիմացրեց նրա գործողությունները Արցախի ու Հայաստանի դեմ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրահա և Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ ստորագրեց փաստաթուղթ, որով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այսքանից հետո լկտիաբար Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկի դստերը ասում է՝ փախաք, ինչի՞ չմնացիք»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Թուրքիայում ուղևորներ տեղափոխող զբոսանավ է հրդեհվելՆոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումըՆԳՆ Փրկարար ծառայությունը ջրшհեղձnւթյnւնների դեպքերը կանխարգելող իրազեկում է տարածել (տեսանյութ) Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվելԹռիչքների անվտանգության պատճառով սահմանափակումներ են մտցվել Նիժնի Նովգորոդի օդանավակայանում El Pais. Իսպանիան սկսել է ծովային պատնեշ տեղադրել Մելիլյայում«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով Վարշավայում դեռահաս աղջիկը զրկվել է ատամներից՝ ուկրաինական առոգանության պատճառովԱֆղանստանում մասնավոր տան այգում 500 կիլոգրամանոց խորհրդային ռումբ է հայտնաբերվել Ռուսական զորքերը դուրս կբերվեն․Թուրքիան պահանջելու է սահմանազատում՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով (տեսանյութ) Մասնագետը նշել է էլեկտրալարերի վտանգավոր անսարքության հիմնական նշաններըՆիկոլ Քիդմանը խոստովանել է՝ 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծությունն իր համար անսպասելի էրԻտալիայում զինամթերք արտադրող գերմանական KNDS գործարանում պայթյուն է որոտացել Ճապոնիայի վարչապետը Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած առաջին այցը «բացարձակապես անընդունելի» է որակել Վաշինգտոնը Բաղդադին տեղեկացրել է մինչև սեպտեմբերի 30-ը ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրության մասին ՔՊ-ի անգործությունն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Արցախում հանգեցրեց ցեղասպան էթնիկ զտման. Շարմազանով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է Wildberries-ի պահեստներում ավելի քան 11 միլիոն գիրք է ոչնչացվել, հրատարակչությունները շտապ վերահրատարակում են գրքերը Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասինՈւկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները Փաշինյանին կարգե’ք «ցարի բոգ». ինքն է որոշում՝ ում բռնեն, ում ներեն, ում տանեն ԱԱԾ. Դանիելյան (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՌԴ-ն կալանավորել է Քենեդիի ազգականին (տեսանյութ) «Իմ կյանքի մեծագույն սեր». Կարեն Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Նախկին պատգամավորը նշել է՝ ինչու Կիևը չի ցանկանում վերադարձնել որոշ ուկրաինացի գերիներիԱրևի խավարման պատճառով կիլոմետրանոց խցանումներ են առաջացել. ՄանրամասներԲժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆըՌազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Գերմանիան պատասխանել է ռուսական նավերի վերաբերյալ Պուտինի կոշտ նախազգուշացմանըԻսրայելի ԿԸՀ-ն արգելել է Նեթանյահուին նախընտրական քարոզչության մեջ երեխաների մասնակցությամբ տեսանյութ օգտագործել Զելենսկին ԱՄՆ-ին նոր առաջարկներ է փոխանցել և Վաշինգտոնից ավելի մեծ ներգրավվածություն է ակնկալումՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Գերմանիայի կանցլերի վարկանիշը կտրուկ ընկել է Լիբանանը հերքել է «Հեզբոլլահի» զինաթափումը վերահսկող երկրների շուրջ Իսրայելի հետ համաձայնության մասին տեղեկությունըԱբովյանում նոր հատուկ կացարան կկառուցվի Հայաստանում ապաստան հայցող անձանց համար Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է Պապոյանը ՌԴ գյուղնախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի մատակարարումների վերսկսումը ռուսական շուկա Կալասը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ իրավիճակըԲժիշկը նշել է 7 ըմպելիք, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ինքնաթիռումՍևաստոպոլում ռուս զինծառայող է զոհվել պայթյունից․ կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում ստեղծված իրավիճակը կարող է հարվածել աղքատ երկրներին. ՈւկրաինաԻրանում հայտարարել են, որ ՀՀ-ի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չեն ձեռք բերել. Sepah Pasdaran Արտակարգ իրավիճակ՝ Երևանում (Լուսանկարներ)1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Պրոդյուսերը գնահատել է Ալլա Պուգաչովայի՝ բեմ վերադառնալու հնարավորությունըԱՄՆ-ում վառելիքի գները նոր ռեկորդի են հասել
Ամենադիտված