ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել 

«Իմ որդին գերադասեց հայրենի հողն իր ընտանիքից ու իր ծնողներից». կամավոր Արման Օհանջանյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախից եմ։ Առաջին պատերազմի ժամանակ տեղահանվեցինք և հաստատվեցինք Հայաստանում։ Եղբայրներս պատերազմի մեջ էին այդ ժամանակ։ Յոթ երեխա ենք՝ չորս տղա և երեք աղջիկ։ Հայրիկս վաղ էր մահացել, և մայրիկս միայնակ մեծացրեց մեզ։ Մնացի Հայաստանում, ընտանիք կազմեցի, ամուսինս նույնպես Արցախից էր տեղահանված»։ Այսպես ենք սկսում 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Արմանի մասին զրույցը նրա մայրիկի՝ տիկին Ելիզավետայի հետ։

«Փոքր տարիքից շատ զուսպ էր, խիստ: Փոքր էր, բայց կարծես արդեն շատ բան հասկանար։ Երբեք չէր ներգրավվի վեճերի ու կռիվների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ելիզավետան՝ Արմանի մայրիկը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ Արմանը գերազանց առաջադիմություն է ունեցել. «Շատ ընդունակ աշակերտ էր, իրեն ամեն ինչ շատ հեշտ էր տրվում»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվում է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ։ «Արցախն իրեն կանչում էր, ամեն տարի ամռանը գնում էինք Արցախ, մեր բոլոր հարազատներն այնտեղ էին։ Վարժարանում առաջին ժողովն էր, հրավիրել էին ծնողներին։ Իր դասղեկին առաջին օրը շնորհակալություն հայտնեցի հոգատարության համար, որովհետև ամեն դեպքում տղաս հեռու էր տանից, ամեն շաբաթ-կիրակի հնարավորություն չուներ տուն գնալու մյուս երեխաների նման, իսկ դասղեկն ինձ շնորհակալություն հայտնեց, որ նման զավակ ունենք։ Հենց առաջին տարում վարժարանը Արմանիս դպրոց շնորհակալական նամակ ուղարկեց։ Սեպտեմբերի 1-ին Մասիսի թիվ 2 դպրոցում՝ ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների և ծնողների ներկայությամբ, կարդացին Իվանյանի անվան վարժարանի հրամանատարի՝ Արմանի ծնողներին և դպրոցին ուղղված շնորհակալագիրը։ Վարժարանում Արմանս դիպուկահարի մասնագիտացումն էր ձեռք բերել»։

Վարժարանն ավարտելուց հետո Արմանն ընդունվում է «Հայբուսակ» համալսարան։ «Ընտրել էր ստոմատոլոգիայի բաժինը։ Շատ լավ էր սովորում։ Սովորելուն զուգահեռ սկսեց աշխատել, որ օգնի մեզ հոգալ նաև տան հոգսերը։ Բնականաբար, հոգնում էր։ Մեկ օր ասաց. «Մա՛մ, եթե ուզում եմ լավ բժիշկ դառնալ, պետք է միայն սովորեմ։ Կա՛մ պետք է լավ մասնագետ լինեմ, կա՛մ չզբաղվեմ այդ մասնագիտությամբ»։ «Հայբուսակում» ուսումը կիսատ թողեց և ընդունվեց Մաշտոցի անվան համալսարանի «Հաշվարկ և աուդիտ» բաժին։ Կատարելագործեց իր հմտությունները որպես հաշվապահ, կուրսերի մասնակցեց, վկայական ստացավ և ընթացքում նաև որպես հաշվապահ աշխատում էր առևտրի կենտրոններից մեկում»։

Արմանը բանակում չի ծառայել հարթաթաթության՝ ոսկրային դեֆորմացիայի պատճառով։ «Երեք տարի տղայիս անընդհատ ստուգումների էին կանչում, զորակոչումը հետաձգում։ Նա էլ այդ ընթացքում արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Ի վերջո, ազատեցին զինվորական ծառայությունից։ Այդ ընթացքում Արմանս նշանադրվեց, հետո ամուսնացավ։ 2020 թվականի մարտի 13-ին ծնվեց Արմանիս որդին»։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխում է նաև Արմանի կյանքի ընթացքը։ «Սեպտեմբերի 29-ին Արցախից քույրս եկավ Հայաստան։ Արմանս գնաց, նրան բերեց տուն։ Մանկավարժ եմ, դպրոցից նոր տուն էի եկել։ Զանգեց. «Մա՛մ, մեքենան թողել եմ բենզալցակայանում։ Մարդ ուղարկի՛ր, թող գա մեքենայի հետևից։ Գնում եմ»։ Իրեն երբեք չեմ ասել՝ մի գնա, ասել եմ՝ սպասիր, երբ քեզ կկանչեն, կգնաս։ Սեպտեմբերի 30-ին մեկնեց ռազմաճակատ։ Իրեն խնդրեցի՝ գոնե գնա Մարտակերտ, մերոնք այնտեղ են։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Արմանս ինձ գրեց. «Մա՛մ ջան, հանգիստ եղի, ես լավ եմ, իմացի՝ ես քեզ շատ-շատ եմ սիրում»։ Ցերեկը հաղորդագրություն ստացա. «Մա՛մ, ինձ հետ ինչ էլ լինի, հիշի՝ գլուխդ բարձր ես քայլում, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա։ Սիրում եմ ձեզ ու խնդրում եմ՝ ինձ կներես ամեն ինչի համար։ Սաղ մնամ, զանգ կտամ»։ Իրեն գրեցի՝ պարտավոր ես սաղ մնալ, թե չէ քեզ չեմ ների։ Մեկուկես օր իրենից լուր չեմ ունեցել, բայց անհանգիստ չէի։ Կարողացա կապվել Արմանիս հետ, իմացա, որ ոտքից վիրավորվել է։ Հոկտեմբերի 6-ին զանգահարեց, պարզվեց, որ Գորիսի հոսպիտալում է։ Խնդրեց, որ իր անձնագրի պատճենն ուղարկեմ։ Ուղարկեցի, իսկ հաջորդ օրը տղաս տուն եկավ։ Ասաց, որ հաջորդ օրը նորից գնալու է։

Հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը չորսին, ամուսինս տարավ նրան ճանապարհելու։ Հետո իմացանք, որ նա սկզբում եղել է Ջրականում՝ ամենաթեժ կետում։ Ինձ հաղորդագրություն գրելու օրը մի քանի հարյուր հոգանոց ջոկատից մի քանի հոգի է ողջ մնացել։ Կարճ հեռավորության վրա «մոջահեդի» հետ են կռիվ տվել։ Այդ օրը մի քանի տղաներ մի կերպ են փրկվել։ Նա վիրավոր վիճակում բուժկետից գնացել է Վարանդա, այնտեղից՝ Գորիս»։ Հոկտեմբերի 8-ին Գորիսում Արմանը ծանոթանում է մի ջոկատի տղաների հետ, և նրանց հետ մեկնում Արցախ։ Ստացել է դիպուկահարի զենքը և ճանապարհ ընկել մարտի դաշտ՝ դիրքեր։ Հոկտեմբերի 17-ին Արմանը կրկին տուն է գալիս։ «Քահանան իրեն օրհնած խաչ էր տվել, խաչը հանում է, գցում տղայի վզին։ Կինն ասում է՝ Արման, ո՞ւր ես գնում, ո՞ւմ ես մեզ թողնում։ «Գնում եմ, որ ժամանակը չգա, ու իմ տղան գնա»։ Այդ օրը տանն էր, տղաների հետ էր խոսում։ Ասում էին՝ Արման, մեզ էլ հետդ տար։ «Տղե՛րք, դուք այս պատերազմը չեք տեսել, ես էլ չէի տեսել։ Գնացի, տեսա, ձեզ չեմ կարող ինձ հետ տանել»։ Այդ օրն առաջին անգամ վախը մտավ սիրտս»։

Հոկտեմբերի 19-ին Արմանը կրկին վերադառնում է մարտի դաշտ։ Մայրիկը տանից ճանապարհում է որդուն։ «Ինձ ասաց. «Մա՛մ, հանկարծ չլացես, եթե լացես, ես կզգամ, ու ձեռքերս կդողան, իսկ դա հավասարազոր է մահվան»։ Տղաները գնում են Գորիս։ Զորամասում ստանում են զենքերը, Արմանին դիպուկահարի զենքի փոխարեն տալիս են սովորական զենք։ Ինձ հետ խոսելիս ասաց. «Մա՛մ, «խաղալիքները» ստացել ենք, գնում ենք»։ Հոկտեմբերի 20-ին դպրոցում էի, ամուսինս զանգահարեց ինձ՝ շուտ արի, Արմանը վիրավոր է։ Կարծում էի, թե նա հոսպիտալում է, բայց վիրավորված վիճակում մարտադաշտում էր։ Տասնմեկին չորս րոպե պակաս Արմանս զանգահարում է հայրիկին՝ դաշտում եմ, վիրավոր, մենակ։ Զանգահարեցի իրեն, հարցրեցի, թե որտեղ է։ Արմանիս բառերով ասեմ. «Խնձորեսկի կալցեվոյից դեպի Լաչին չհասած, մի հատ պիկապ կա, դրանից 20 մետր հեռու եմ»։ Դանդաղ էր խոսում, բայց ձայնը չէր դողում։ Հարցրել եմ՝ Արմա՛ն ջան, որտե՞ղդ է վիրավոր։ «Ուսս, վիզս, կողերս»։ Զանգն անջատվեց, չէի կարողանում իր հետ կապվել։ Ի վերջո, պատասխանեց։ Հարցնում էի՝ ում զանգահարեմ, որ գան քեզ օգնության։ Ինչ-որ բաներ էր ասում, բայց չէի կարողանում ընկալել։ Դրանից հետո չէի կարողանում երեխուս հետ կապվել։ Գնացի Մասիսի եկեղեցի։ Դուրս գալուց Արմանս զանգեց։ Այդ ժամանակ ասաց. «Արդեն հինգ մետր եմ հեռու, փոսի մեջ»։ Ամեն հնարավոր տեղ զանգահարել էինք, որ իրեն օգնության հասնեն։ Արմանիս ասացի՝ դու ուժեղ ես, դիմացիր, գալիս են քեզ օգնության։ Այդ պահին գմփոց լսվեց: Դրանից հետո երեխուս ձայնը չեմ լսել»։ Հաջորդ օրն արդեն Արմանի զոհվելու բոթն է ստանում ընտանիքը։

Արմանն անմահացել է հոկտեմբերի 20-ին։ Գնացել էր վիրավորների հետևից, բայց տղաներին թշնամին է «դիմավորել»։ «Ծանր վիրավորում է ստացել։ Երկու տղաներին ասել է. «Տղե՛րք, ինձ թողեք, դուք գնացեք։ Ինչքան կարողանամ, կպահեմ»»։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ապրեցրեց իմ աղջիկը։ Նա մոռացավ իր մասին և ապրեցրեց մեզ։ Միշտ ասել եմ՝ Արմանս իմ արևն է, Թամարաս՝ իմ լուսինը։ Այսօր իմ լուսինն արևի նման ուզում է շողալ, որ ես ապրեմ։ Ինձ ապրեցրել է նաև Արմանիս ապրեցնելու միտքը։ Պետք է Արմանիս մասին պատմեմ, որ որդիս ապրի։ Չեմ համակերպվում Արցախը տալու, մեր զոհերի հիշատակի հետ այսպես վարվելու ու հայրենիքը կորցնելու մտքի հետ։ Պատերազմից հետո Արցախ գնացինք, այնտեղից մի պարկ հող եմ բերել, այդ հողը Արմանիս ծաղկանոցում է։ Ամեն տարի առաջին նարգիզներն այդտեղ են ծաղկում։ Այդ հողում անասելի ուժ կա։ Իմ երեխան գերադասեց այդ հողն իր ընտանիքից, իր ծնողներից։ Իմ ցավը հիմա կրկնակի է, քառակի՝ և՛ հայրենիք եմ կորցրել, և՛ իմ զավակին»։

Հ. Գ. - Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Մասիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին
Ամենադիտված