Վրեժ Գալոյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի մայիսի 11-ին։ Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը։ Այսպիսով, 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում մեկ ավտոտնակ ունի։ Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 267 հազար դրամ։ Գալոյանի կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ, 60 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի։ Թեև նա ամսական ստացել է մոտ 211 հազար դրամ աշխատավարձ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա 2020 թվականի հուլիսին բնակարան է նվեր ստացել Էրեբունի վարչական շրջանում, և 2020 թվականի վերջին դրամական միջոցները սկսել են փոփոխվել՝ դառնալով 12 մլն դրամ, 55 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի։ Վարչապետի աշխատակազմից նա ամսական ստացել է 737 հազար դրամ աշխատավարձ։
Ի դեպ, վարչապետի աշխատակազմից նա ստացել է 2 մլն 324 հազար դրամ, որը ձևակերպվել է որպես «այլ եկամուտ»։ Եվ քանի որ եկամուտները թվերով աճել են, նա 39 մլն 382 հազար դրամ վարկ է ստացել, որով և բնակարան է գնել։ Մի բնակարան էլ կինն է գնել։ Վրեժ Գալոյանի կնոջ՝ Լիդիա Գալոյանի հայտարարագրում նշված է, որ 2020 թվականին բնակարան է գնել Երևանի կենտրոնում՝ 48 մլն 370 հազար դրամով «Ջերմուկ գրուպ»-ից։ Գալոյանի տիկնոջ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին ունի 15 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 60 հազար դոլար է։
2024 թվական
• Բնակարան Երևանում (նվիրատվությամբ ստացված՝ 2020 թ․),
• Ավտոտնակ (ձեռք բերված՝ 2005 թ․)։ Սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել՝ գարաժ՝ առանց մեքենայի։
Նրա փոխառությունները «Ջերմուկ Գրուպ»-ից տարվա սկզբին և վերջում մնացել են նույնը՝ 4,250,000 դրամ, 8,988,328 դրամ և 39,382,586 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 597,440 դրամ։ Կանխիկ միջոցները տարվա սկզբին կազմել են 7,500,000 դրամ և 45,000 դոլար, իսկ տարվա վերջում՝ 1,000,000 դրամ և 45,000 դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են՝
• Աշխատավարձ՝ 14,619,392 դրամ,
• Այլ եկամուտներ՝ 2,923,879 դրամ,
ընդհանուր՝ 17,543,271 դրամ։
Նրա վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 37,158,738 դրամ (հիպոտեկային վարկ՝ բնակարանի համար), որից տարվա ընթացքում մարել է 4 մլն դրամ։ Բացի այդ, նա կատարել է 2 մլն դրամի վերանորոգման ծախս և 4 մլն դրամի նվիրատվություն։
Կնոջ՝ Լիդիա Գալոյանի 2024 թվականի տվյալները
Նրա բանկային հաշիվներում առկա է եղել 1,251 դրամ, 471,401 դրամ և 2,858 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 մլն դրամ և 58 հազար դոլար։
Եկամուտները՝
• Աշխատավարձ՝ 5,191,561 դրամ,
• Այլ եկամուտներ՝ 1,716,186 դրամ,
ընդհանուր՝ 6,907,747 դրամ («Շենգավիթ» բժշկական կենտրոնից)։
Խնդրահարույց հարցեր
Նախ՝ դեռևս 2020 թվականին Գալոյանը ունեցել է մեծածավալ կանխիկ միջոցներ, որոնք էապես գերազանցել են նրա պաշտոնական եկամուտները, ինչը հարց է առաջացնում դրանց ծագման վերաբերյալ։ Երկրորդ՝ «Ջերմուկ Գրուպ»-ից ստացված բազմամիլիոնանոց փոխառությունները և նույն ընկերության հետ կապված գույքային գործարքները տարիներ շարունակ (նաև կնոջ կողմից բնակարանի ձեռքբերումը նույն ընկերությունից) կարող են առաջացնել շահերի բախման վերաբերյալ հարցեր։
Երրորդ՝ զգալի չափի կանխիկ միջոցների պահպանումը տարիներ շարունակ մնում է ուշադրության արժանի։
Չորրորդ՝ վարկերի, փոխառությունների և գույքային ակտիվների մեծ ծավալը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, պահանջում է առավել մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հասկանալու ֆինանսական հոսքերի ամբողջական պատկերը։
Այսպիսով, Վրեժ Գալոյանի հայտարարագրերը ցույց են տալիս ակտիվ ֆինանսական գործունեություն և գույքային փոփոխություններ, որոնք արժանի են լրացուցիչ ուշադրության»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ