CBS. Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ միջնորդների առաջարկները
Աշխարհ
Իրանը վերանայում է ճգնաժամի լուծման ԱՄՆ առաջարկները, որոնք փոխանցվել են միջնորդների միջոցով, մարտի 23-ին հաղորդել է CBS News-ը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակին։
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Իրանը «միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ առաջարկներ, և դրանք ուսումնասիրվում են»։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։
Հարվածները հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Իսրայելին հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։
Հարվածներ հասան նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ