Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար
Աշխարհ
Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունը անկայունացնելու փորձի համար, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի ոստիկանությանը։
«Վերջին մի քանի օրերի ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է 466 դավաճան։ Նրանք փորձել են սոցիալական ցանցերում վախ և անհանգստություն սերմանել հասարակության մեջ, ինչպես նաև զբաղվել են թշնամուն աջակցելու քարոզչությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը հակադարձում է Իսրայելի տարածքին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ