Ապամիջուկայնացումից հրաժարվելը ճիշտ որոշում է ժամանակակից աշխարհում․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
15-րդ Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) առաջին նստաշրջանում իր հիմնական ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ճիշտ է անվանել ապամիջուկայնացման մերժումը՝ հաշվի առնելով համաշխարհային իրավիճակը, երբ ինքնիշխան պետությունների իրավունքները «անողոքաբար ոտնահարվում են», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «թշնամական ուժերը» փորձել են ԿԺԴՀ-ին ստիպել հրաժարվել իր միջուկային զենքից՝ որոշակի փոխհատուցման դիմաց։
«Այսօրվա իրականությունը հստակ ցույց է տալիս, թե որքան արդարացի էր մեր երկրի ռազմավարական ընտրությունն ու որոշումը՝ մերժել իր թշնամիների քաղցրահնչյուն խոստումները և անդառնալիորեն ու մշտապես ամրապնդել իր միջուկային զենքի տիրապետումը», - նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ այսօր երկրի անվտանգությունն ապահովվում է ոչ թե «հռչակագրերով կամ կոչերով, այլ ուժով, և խաղաղությունը պաշտպանվում է ուժով»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ