Կիմ Չեն Ընը Հարավային Կորեան «թշնամական պետություն» է հայտարարել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես Հարավային Կորեան անվանել է թշնամական պետություն, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Մենք Հարավային Կորեան կդիտարկենք որպես ամենաթշնամական պետություն՝ լիովին մերժելով և անտեսելով այն», - հայտարարել է Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի 15-րդ Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նիստում իր ելույթում:
Կիմ Չեն Ընը նաև նշել է, որ Հարավային Կորեայի կողմից Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ կհանգեցնի կոշտ պատասխանի:
«Մենք կստիպենք նրան (Կորեային - խմբ.) անողոք գին վճարել առանց որևէ բան հաշվի առնելու կամ տատանվելու», - զգուշացրել է նա:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ