Թեհրանը, նախքան ԱՄՆ-ի հարվածը, հաստատել է, որ բաց է բանակցությունների համար․ Պեսկով
Ռուսաստան
Մինչև ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության սկսվելը՝ Իրանի իշխանությունները բաց էին բանակցությունների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրանը դա հաստատել է գործնականում, և, ըստ էության, մինչև վերջին րոպեն, ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, Իրանին առաջին հարվածից առաջ, Թեհրանը բաց էր բանակցությունների շարունակման համար», - նշել է նա։
Մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Ուիթկոֆի խոսքով՝ Խամենեին խնդրել է հարցը հնարավորինս շուտ լուծել, եթե Թեհրանի պայմանները բավարարվեն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ