Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Ադ-Դալաֆա կամրջին
Աշխարհ
Իսրայելի ռազմաօդային ուժերը «շարքից հանել են» Էլ-Դալաֆա կամուրջը, որը Հարավային Լիբանանը կապում է Արևմտյան Բեքաա շրջանի և Շուֆ լեռների հետ, հաղորդում է NNA լրատվական գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ վնասված ենթակառուցվածքը կարևոր տրանսպորտային զարկերակ էր։ Այն գտնվում էր Իսրայելի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա և հատում էր լեռնային կիրճը, որի միջով հոսում է Լիտանի գետը։
Նաև հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը տարածաշրջանի բնակիչներին նախապես զգուշացրել են կամրջի վրա սպասվող օդային հարվածի մասին և խորհուրդ են տվել տեղացիներին մեկնել դեպի հյուսիս՝ Զահրանի գետ։ Ռազմական խոսնակ Ավիխայ Էդրին հայտարարել է, որ Հարավային Լիբանանում կամուրջների ոչնչացման գործողությունն իրականացվում է շիական «Հեզբոլլահ» շարժման լրացուցիչ ուժերի և զենքի փոխանցումը կանխելու համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ