Կատարը հայտարարել է՝ չի միջնորդի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում
Աշխարհ
Կատարը չի միջնորդի Իրան-ԱՄՆ բանակցություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք միշտ աջակցում ենք դիվանագիտական լուծումներին և այն ամենին, ինչը թույլ է տալիս դիվանագիտական ճանապարհով դադարեցնել պատերազմը, սակայն Կատարը ներկայումս որևէ ուղղակի փորձ չի անում միջնորդել երկու կողմերի միջև», - նշել է դիվանագետը։
Մարտի 24-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթկոֆին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Ուիթկոֆի խոսքով՝ Խամենեին խնդրել է հարցը հնարավորինս շուտ լուծել, եթե Թեհրանի պայմանները կատարվեն։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ