Զելենսկին Ռադային հանձնարարել է պատրաստվել ևս երեք տարվա պատերազմի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է Գերագույն Ռադային պատրաստ լինել գործել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պայմաններում ևս երեք տարի։ Այս մասին հաղորդում է Украинская правда թերթը՝ հղում անելով խորհրդարանական աղբյուրներին։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Զելենսկին հանձնարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Մոտովիլովեցին պատրաստել Ռադայի աշխատանքի ծրագիր՝ «եթե Ուկրաինան ստիպված լինի պայքարել ևս երեք տարի»։ Թերթի աղբյուրի խոսքով՝ այս քայլը կապված է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների դադարեցման հետ՝ ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքի վրա ուշադրությունը տեղափոխելու պատճառով։ Այս պայմաններում առաջարկվում է մշակել գործող խորհրդարանի գոյության ծրագիր մեկ, երկու կամ նույնիսկ երեք տարվա համար։
Թերթը պարզաբանել է, որ Զելենսկին Մոտովիլովեցին որևէ կոնկրետ ժամկետ չի տվել ծրագրի պատրաստման համար։ Սակայն դրա վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ