Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը
Աշխարհ
Ուկրաինան չի կարողանա միանալ Եվրամիությանը մինչև 2027 թվականը։ Այս մասին Բրյուսելում կայացած համաժողովում հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ Ուկրաինան չի կարողանա միանալ ԵՄ-ին մինչև 2027 թվականի հունվարի 1-ը», - ասել է նա։
Եվրահանձնաժողովը նախկինում բազմիցս հայտարարել է, որ անհնար է նախապես որևէ ամսաթիվ սահմանել Ուկրաինայի անդամակցության համար՝ չնայած Կիևի պահանջներին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ