Կիպրոսը ձգտում է բրիտանական բազաների աստիճանական դուրսբերմանը կղզուց
Աշխարհ
Կիպրոսի իշխանությունները երկարաժամկետ նպատակ են դրել հասնել բրիտանական ռազմական բազաների դուրսբերմանը կղզուց: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է կիպրոսյան «Ֆիլելեֆթերոս» թերթը՝ հղում անելով կղզու կառավարության իր աղբյուրներին։
Թերթի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նիկոսիան նախատեսում է Լոնդոնի հետ ստեղծել տեխնիկական կոմիտե՝ Կիպրոսում բրիտանական բազաների կարգավիճակի երկկողմանի քննարկման համար։
Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսն արդեն իսկ Մեծ Բրիտանիայի իշխանություններին հայտնել է, որ Ակրոտիրիում և Դեքելիայում գտնվող բրիտանական ռազմական բազաները համարում է Կիպրոսի պատմության գաղութային շրջանի մասունք:
Անցյալ երկուշաբթի նա ներկայացրել է իր մոտեցման հիմնական սկզբունքները Կիպրոսի Ազգային խորհրդի՝ պետության ղեկավարի գլխավոր խորհրդատվական մարմնի, որը ներառում է խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներ, անդամների հետ և նշել է մի շարք քայլեր, որոնք Նիկոսիան արդեն ձեռնարկել է:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ