Սաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունը, Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) հետ համաձայնությամբ, անորոշ ժամանակով հետաձգել է ապրիլի 22-23-ը Ջիդդայում նախատեսված համագործակցության և աճի միջազգային հանդիպումը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է սաուդյան SPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարության որոշմանը։
Հունվարին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել էր թագավորության մտադրության մասին՝ ապրիլին Դավոսի ֆորումի ընթացքում Ջիդդայում միջազգային տնտեսական հանդիպումը հյուրընկալելու համար։
«Համաշխարհային տնտեսական ֆորումը, Էկոնոմիկայի և պլանավորման նախարարության հետ համաձայնեցված, հայտարարել է ապրիլի 22-23-ը Ջիդդայում նախատեսված համագործակցության և աճի միջազգային հանդիպման հետաձգման մասին», - նշել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ