Թուրքիան հերքում է Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի մասին տեղեկությունները
Աշխարհ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով երկրում ենթադրյալ պարենային ճգնաժամի մասին տեղեկությունները։
«Որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Պարարտանյութերի ճգնաժամի և պարենամթերքի մատակարարմանը սպառնացող վտանգի մասին պնդումները ապատեղեկատվություն են», - ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության հայտարարությունները ցույց են տալիս, որ երկիրը պարարտանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ չունի, արտադրական գործընթացները շարունակվում են բնականոն հունով, և առկա պաշարները բավարար են։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ