Մեծ Բրիտանիան կբարձրացնի վիզայի վճարները
Աշխարհ
Գործակալության կայքում թարմացված գնացուցակի համաձայն՝ Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը ապրիլի 8-ից կբարձրացնի վիզաների մեծ մասի կատեգորիաների վճարները 6-8%-ով։
Մինչև վեց ամիս վավերականության ժամկետով այցելուի վիզայի վճարը կբարձրանա 127 ֆունտից մինչև 135 ֆունտ, ուսանողական վիզայի համար՝ 524 ֆունտից մինչև 558 ֆունտ, մինչև երեք տարի վավերականության ժամկետով աշխատանքային վիզայի համար՝ 769 ֆունտից մինչև 819 ֆունտ, իսկ երեք տարուց ավելի վավերականության ժամկետով աշխատանքային վիզայի համար՝ 1519 ֆունտից մինչև 1618 ֆունտ։
Անժամկետ մնալու թույլտվության վճարը կբարձրանա 3029 ֆունտից մինչև 3226 ֆունտ, իսկ քաղաքացիության համար՝ 1605 ֆունտից մինչև 1709 ֆունտ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ