ԱԷՄԳ-ը սկսում է հրադադարի վերաբերյալ բանակցություններ՝ Զապորոժյեի ԱԷԿ-ը սնուցող էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար
Աշխարհ
ԱԷՄԳ-ն բանակցություններ է սկսում կողմերի միջև՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում վնասված էլեկտրահաղորդման գծի վերանորոգման համար տեղական հրադադար հաստատելու համար, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«ԱԷՄԳ-ն բանակցություններ է սկսում երկու կողմերի հետ՝ վնասված էլեկտրահաղորդման գծի (ԶԱԷԿ - խմբ.) վերականգնումն ապահովելու համար տեղական հրադադար հաստատելու համար», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ X սոցիալական մեդիա հարթակում։
ԶԱԷԿ-ը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Ատոմակայանը Ռուսաստանի սեփականությունն է դարձել 2022 թվականի հոկտեմբերին։ Էներգաբլոկներում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից ի վեր բոլոր բլոկները գտնվում են «սառը անջատման» ռեժիմում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ