Հեգսեթն առաջինն է աջակցել Իրանին հարվածներին. ԱՄՆ նախագահ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից է եղել, ով աջակցել է Իրանի դեմ ռազմական գործողություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռազմական հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում Թրամփը նշել է, որ Հեգսեթը վաղ փուլում է արտահայտվել ռազմական հարվածների օգտին։
«Փիթ, իմ կարծիքով, դու առաջինն էիր, ով խոսեց և ասաց՝ եկեք դա անենք, քանի որ չի կարելի թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել է ԱՄՆ նախագահը Հեգսեթին, ով այդ պահին նստած է եղել Թրամփի կողքին՝ կլոր սեղանի շուրջ։ Նրա պահվածքն ու սառը արձագանքը լայնորեն քննարկվել են լրատվամիջոցներում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ