ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս
Աշխարհ
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» լրատվական կայքի վերլուծաբան Բարըշ Թերքօղլուն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր «Բազմազգ կորպուս Թուրքիա» անվամբ ռազմական կորպուս և այդ աշխատանքները դեռևս ընթանում են, հաղորդում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները սկզբում հերքել են այդ լուրը, բայց հետո հաստատել են բազմազգ կորպուսի վերաբերյալ տարածվող տեղեկությունը։
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այդ աշխատանքները սկսվել են անցյալ տարի ու դա արվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Բացի այդ նաև շեշտվել է, որ դա արվում է Թուրքիայի ջանքերով։ Նաև նշվել է, որ աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ