Մալաթիա-Սեբաստիայում կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով
Հասարակություն
Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ