ԻՀՊԿ-ն հայտարարում է՝ հարվածել է իսրայելական արբանյակային կապի կայաններին և ԱՄՆ ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել իսրայելական բանակի արբանյակային կապի կայաններին, ինչպես նաև մի շարք ԱՄՆ ռազմական բազաների Մերձավոր Արևելքում։
Ինչպես հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը, ԻՀՊԿ-ն նշել է, որ հարվածներ են իրականացվել արբանյակային կապի կայանների ուղղությամբ, որոնք օգտագործվում են իսրայելական զինված ուժերի կողմից, ինչպես նաև Ալ-Ազրաք (Հորդանան), Շեյխ Իսա (Բահրեյն), Ալի Ալ Սալեմ և Արեֆջան (Քուվեյթ) ռազմաբազաների ուղղությամբ։
ԻՀՊԿ-ի հաղորդմամբ՝ արձակված հրթիռները «հաջողությամբ խոցել են իրենց թիրախները»։ Այլ մանրամասներ չեն ներկայացվել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ