Ռուսաստանը պատրաստ է Վիետնամին մատակարարել բոլոր տեսակի էներգիայի աղբյուրներ
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հանդես գալ որպես Վիետնամի համար բոլոր տեսակի էներգիայի աղբյուրների հուսալի մատակարար՝ միջազգային շուկաներում տիրող անկայունության պայմաններում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն։
Նրա խոսքով՝ միջազգային շուկաներում տիրող անկայունության և առևտրային ռեժիմների անկանխատեսելի փոփոխությունների պայմաններում Ռուսաստանը պատրաստ է մնալ վստահելի գործընկեր Վիետնամի համար՝ համագործակցության թափանցիկ պայմաններով։
Չեռնիշենկոն ընդգծել է, որ համագործակցության հեռանկարային ուղղությունների շրջանակում Ռուսաստանը կարող է ապահովել էներգիայի բոլոր տեսակների մատակարարում, այդ թվում՝ ածուխ, նավթ և գազ։
Բացի այդ, նա նշել է, որ ռուսական կողմը կարող է առաջարկել նաև գյուղատնտեսական արտադրանքներ՝ ներառյալ միս, ցորեն, պարարտանյութեր, հրուշակեղեն, ինչպես նաև դեղագործական և պոլիմերային արտադրանքներ։
«Կցանկանայի նշել, որ ռուսական արտադրանքը արդեն իրեն ապացուցել է Վիետնամի շուկայում», — ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Այս մասին գրում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ