«Մենք հաղթեցինք այս պատերազմում». Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ իր երկիրը «այժմ բանակցություններ է վարում Իրանում ճիշտ մարդկանց հետ», հաղորդում է Tengrinews.kz-ն։
Ըստ Թրամփի՝ այս «ճիշտ մարդիկ» ցանկանում են գործարք կնքել Վաշինգտոնի հետ։
«Բայց իրականությունն այն է, որ մենք խոսում ենք ճիշտ մարդկանց հետ, և նրանք այնքան շատ են ցանկանում գործարք կնքել։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք ցանկանում գործարքը։ Եվ կտեսնենք, թե ինչ կլինի», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ջ.Դ. Վենսը, Մարկո Ռուբիոն և Սթիվ Վիտկոֆը մասնակցում են Իրանի հետ բանակցություններին։
Ամփոփելով՝ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ հաղթանակի մասին։
«Կարծում եմ՝ մենք մոտենում ենք ավարտին։ Հաստատ չեմ կարող ասել։ Մենք հաղթեցինք այս պատերազմում», - ասել է նա։
Թրամփը նաև պնդեց, որ ԱՄՆ-ն Իրանից նվեր է ստացել «հսկայական գումար»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ