Իրանում արկ է ընկել Բուշեհրի ատոմակայանի տարածքում
Աշխարհ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ արկ է ընկել Բուշեհրի ատոմակայանի տարածքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից, ըստ կազմակերպության, շարունակվող թշնամական գործողությունների ֆոնին, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ գիշերը տեղի ունեցած հարվածի հետևանքով չեն արձանագրվել ֆինանսական, տեխնիկական կամ մարդկային կորուստներ, և կայանի տարբեր հատվածները չեն տուժել։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը նշել է, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումները «հստակ խախտում են միջազգային կանոնակարգերը, որոնք նախատեսում են նման կենտրոնների պաշտպանություն ռազմական գործողություններից»՝ նախազգուշացնելով «տարածաշրջանային անվտանգության համար վտանգավոր հետևանքների մասին, հատկապես Պարսից ծոցի երկրներում»։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ