Թրամփը հայտարարել է` Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից։
«Նրանք չեն կարող ունենալ միջուկային զենք և չեն ունենալու այն, և մենք այդ մասին քննարկում ենք, և ես չեմ ցանկանում նախապես մանրամասնել, բայց նրանք համաձայնել են, որ երբեք չեն ունենա միջուկային զենք», — ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե ում հետ է ԱՄՆ-ն վարում այդ խորհրդակցությունները։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջուկային զենք ունենալու մտադրություն չունեն։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ