Փաշինյանը չի հասկանում՝ ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ․ Ռոբերտ Քոչարյան
Աշխարհ
«Երեկվա միջադեպը միկրոյում ՝ կնոջ վրա իր հարձակումը, սա խոսում է մի բան՝ ինքը չունի հայկական դաստիարակության կոդը»,- այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ես չեմ պատկերացնում՝ ո՞նց է կարելի մի կնոջ և երեխայի հետ խոսել էդ տոնով։ Ինձ համար սա ապշեցնող երևույթ էր, որը դրսևորվեց երկրի առաջին դեմքի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում՝ ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ։Եվ չի կարողանում զսպել իր բնավորությանայդ խայտառակ կողմերը։ Սա պրոբլեմ է»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև ընդգծեց, որ Արմինե Մոսիյանի հորը՝ Մերուժան Մոսիյանին ինքն էր պարգևատրել։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ