Արաղչին կոչ է արել ՌԴ-ին և Չինաստանին խստորեն դատապարտել ԱՄՆ գործողությունները
Աշխարհ
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից, մասնավորապես՝ Ռուսաստանից և Չինաստանից, ակնկալում է «կոշտ դիրքորոշում» ընդունել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, թույլ չեն տա Միացյալ Նահանգներին շարունակել չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն վճռական դիրքորոշում՝ դատապարտելով մեր երկրի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան», - ընդգծել է նա իր չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցի ժամանակ։
Արաղչիի խոսքերը տարածել է նրա ղեկավարած գործակալությունը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ