Իրանը կոչ է արել ստեղծել տարածաշրջանային ռազմական համագործակցության դաշինք՝ առանց ԱՄՆ-ի
Աշխարհ
Իրանը հայտարարել է պետությունների դաշինք ստեղծելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու և ռազմական համագործակցությունը զարգացնելու համար՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ժամանակն է ստեղծել պետությունների դաշինք՝ տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմական համագործակցությունն ապահովելու համար՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության», - հայտարարության մեջ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբը։
Իրանի զինվորականների խոսքով՝ տարածաշրջանի երկրները «երբեք կարիք չեն ունենա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետության, որը կապահովի իրենց անվտանգությունը»։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն