Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը՝ Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքելու համար։
«Ես կցանկանայի տեսնել, որ նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնագիր կնքեն», - ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կշարունակվեն այն բանից հետո, երբ բոլոր կողմերը, մասնավորապես՝ ամերիկյան կողմը, համաձայնեցնեն ժամանակացույցը։ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ